«Սևանա լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում». Այսեր Ղազարյան
Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ պատկեր՝ Սևանա լճի վիճակը 11.07.2019թ-ի դրությամբ:
Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով է պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում: Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»: