1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սեյրան Օհանյանն անձամբ դիտարկել է հակառակորդի դիրքերը, շարժը photo

Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամաս և մարտական հենակետեր: Այցի շրջանակում լրագրողներին հնարավորություն է տրվել տեսնելու, թե ինչ պայմաններում են ծառայում զինվորները, ծանոթանալու մարտական հերթապահության կրման պայմաններին, հետևելու պայմանական հակառակորդի ոչնչացման ցուցադրական զորախաղին:

Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ծանոթացել է զինվորների պատրաստությանը, անձամբ դիտարկել հակառակորդի դիրքերը, շարժը: Օրն ամփոփվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսով:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է անցած տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները, մանրամասնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված գործողությունները, կարևորել միջազգային համագործակցությունը:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ միջազգային համագործակցության ոլորտում շարունակում են պահպանվել բանակցային և գործընկերային հարաբերությունների գործող շրջանակները և չնայած միջազգային հակամարտությունների աճին, ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է ապահովել օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համաչափ զարգացում՝ պահպանելով միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը:

Անդրադառնալով հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին՝ նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ զինված ուժերի կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ հայրենի եզերքի սահմանների պաշտպանության ապահովումը, այդ խորապատկերում՝ մարտական հերթապահության կրման պայմանների, տեխնիկական հնարավորությունների զարգացումն ու դիտարկման համակարգերի կատարելագործումը: «Հաշվետու ժամանակահատվածում մարտական հերթապահությունը նշանավորվեց ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում կտրուկ լարման դեպքերով, որոնք չէին հասել թեժացման նման մակարդակի։

Սա արտահայտվեց նաև անցյալ տարվա ամառային «մինի» պատերազմով և ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի դավադիր խոցմամբ, տարեմուտի նախահարձակ գործողություններով։ Սակայն դիրքապահների հմուտ քայլերի և հակառակորդի դեմ պայքարի խելացի մարտավարության շնորհիվ նրանց գործողությունները չեն հանգեցրել ռազմավարական նպատակների իրականացմանը: Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը, իսկ հասարակությունն ավելի է համախմբվել»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարի խոսքերով՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է հակառակորդի հետ խելացի հարաբերությունների ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման համար։ «Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հետևողականորեն գնում ենք դրան։ Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն և հարցերը լուծվեն փոխըմբռնման և մեր շահերի գերակայման պայմաններում»,–ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ չնայած մայիսի 12-ին լրանում է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի պայմանագրի կնքման 21 տարին, սական այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել։

Լրագրողների այն դիտարկմանը, թե մտահոգիչ չէ արդյոք ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցը, պաշտպանության նախարարը պատասխանել է, որ հայկական զինուժը հետևում է այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում հարևան պետություններում մասնավորապես սպառազինության ձեռքբերման առնչությամբ, ըստ այդմ՝ համապատասխան աշխատանքով փորձում պահպանել հավասարակշռությունը։ «Ռուսական զենքի հայտնվելն Ադրբեջանում, իհարկե, մեզ մտահոգում է։ Դա յուրաքանչյուր սուվերեն պետության խնդիրն է։ Կարծում եմ, որ ՌԴ ղեկավարությունը այդ ամենի հետ մեկտեղ վերահսկելի վիճակում է պահում մեր տարածաշրջանն ու հարևաններին, մանավանդ, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշել է, որ հայկական զինված ուժերն անընդհատ կատարելագործում են ռազմական տեխնիկան և հաշվետու ժամանակահատվածում ևս ձեռք են բերվել տարատեսակ ինժեներական սարքեր, զինտեխնիկա, անօդաչու սարքեր, բարելավվել է ՀՀ ռազմարդյունաբերական ներուժը, ընթացքի մեջ են գործընկեր պետությունների հետ համատեղ հիմնադրված ձեռնարկությունների հենքի վրա գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ջանքեր է գործադրում նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ ըստ Սեյրան Օհանյանի արդեն բարձրացվել են հաշմանդամների, սպաների, ենթասպաների և պայմանագրայինների թոշակները, 74 զինծառայող մեկ տարվա ընթացքում ապահովվել է բնակարաններով, և այդ գործընթացը շարունակվում է:

Նախարարը նաև ընդգծել է, որ ռազմական կրթության ոլորտում նույնպես կան հաջողություններ: Ըստ էության՝ ՀՀ-ն արդեն ունի սեփական ակադեմիան, որն իր մակարդակով չի զիջում արտասահմանյան հաստատություններին:
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ ունենանք մարտունակ և ժամանակակից պահանջներին համապատասխանող բանակ: Ուստի՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը անում է առավելագույնը՝ ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու և առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ:

8

 

2

 

3

 

4

 

5

 

6

 

7

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan