«Սեյրան Օհանյան ՀՀ նախագահ, 2018.թ.»` ֆեյսբուքյան էջ. Հայկական Ժամանակ
Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել էր մի էջ` «Սեյրան Օհանյան ՀՀ նախագահ, 2018.թ.» Էջում մեկ գրառում կար` այնտեղ նշվում էր, որ Օհանյանը 2018թ.-ի նախագահական ընտրություններում լավագույն թեկնածուն է:
Այդ էջը ներկայումս անհասանելի է և ջնջվել է ՖԲ տիրույթից: Երեկ, երբ այդ առնչությամբ մեկնաբանություն խնդրեցին ՊՆ նախարարից, նա ասաց. «Այդ էջի հետ ես կապ չունեմ, կրող եք զբաղվել փնտրտուքներով ու էջի հեղինակի հետ այդ խոսակցությունները վարել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
