Սեյրան Օհանյանի ակտիվանալն ավելի քան ձեռնտու էր Մանվել Գրիգորյանին
«Սեյրան Օհանյանի ակտիվանալն ավելի քան ձեռնտու էր ԵԿՄ ղեկավար, Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, որին որոշել էին դուրս թողնել խորհրդարանական ընտրապայքարից, բայց այժմ նրա ծառայությունների կարիքն է զգացվել։ Ճիշտ է՝ նա համամասնական ցուցակում չի լինի, բայց ձեռքերը ծալած էլ չի նստի, քանի որ պետք է կազմակերպի ճամբարափոխ եղած պաշտպանության նախկին նախարարի դեմ պայքարը։ Մանվել Գրիգորյանն այժմ ԵԿՄ-ում պատգամավորության թեկնածուների ցանկ է կազմում, որպեսզի ընտրատարածքներում ԵԿՄ-ից ներկայացուցիչներ լինեն, և պատրաստվում է շարքերին հորդորել պաշտպանել այդ թեկնածուներին, թերևս, ի չիք դարձնելով լուրերը, թե ԵԿՄ-ից շատերը ծածուկ աջակցելու են Սեյրան Օհանյանին։ Տեղեկություն կա, որ, օրինակ, Կոտայքի մարզում առաջադրվելու է փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, ով ԵԿՄ անդամ է, 2015-ից աշխատում է մարզպետի տեղակալ, իսկ 90-ականներին պատգամավոր է եղել»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
