Սեյրան Օհանյանը կզեկուցի ժամանակակից սպառազինություն գնելու մասին
«Առավոտ»-ը գրում է.
Ռուսական 200 միլիոն դոլարի վարկով ժամանակակից զենք գնելու պայմանագիրը նոր պիտի կնքեն։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության առաջիկա նիստին՝ ապրիլի 15-ին, հանդես կգա առաջարկությամբ։ Որոշում կկայացվի Ռուսաստանի կողմից Հայաստանից պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից։
Ըստ այդմ, ՀՀ պաշտպանության նախարարին կհանձնարարվի՝
ա) հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը,
բ) ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության և «ՌոսՕբորոնէքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
