Սեյրան Օհանյանը զանգել է դիմադրության ճակատի կազմակերպիչներից մեկին
Ազգային դիմադրության ճակատ նախապատրաստողների շրջանակում մեծ հույսեր ունեն, որ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հնարավոր է գալիք շաբաթ մասնակցի Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզում նախապատրաստելու հավաքին:
Տեղեկություններ կան, որ նրան օրերս զանգել է դիմադրության ճակատի կազմակերպիչներից մեկը և հայտնել Սեֆիլյանի առաջարկի մասին: Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ երկրում չէ, կվերադառնա մոտ մեկ շաբաթից: Նա ասել է, որ նման հարցերը հեռախոսով քննարկելը ճիշտ չէ, կվերադառնա' կզրուցեն:
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում
