Սեյրան Սարոյան. Մենք հո պատերազմ չե՞նք սկսելու, մենք գիտենք` ինչ ենք անելու
Փաստինֆոն գրում է.«Իրանք պրովոկացիա են անում, որ մենք պատասխանենք, բայց մենք հո պատերազմ չե՞նք սկսելու, մենք էդքան խելք ունենք, մենք գիտենք` ինչ ենք անելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպիսի՞ն կլինի հայկական կողմի արձագանքը նախօրեին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելուն:
Գեներալը նաև վստահեցրեց. «Դե, ձենը կլսեք, կլսեք»:
Ըստ նրա՝ զոհված զինծառայողներն ընդամենն իրենց ծառայությունն էին կատարում, «բայց թուրքը մնում է թուրք»:
Նա նաև կարծիք հայտնեց, թե ադրբեջանցիները վախից են կրակել՝ մտածելով, որ դա հարձակում է:
«Տենց բան չի կարա լինի, որովհետև մենք հաղթած պետություն ենք: Թուրք են, էլի, ու վախից են ասում, թե իբր մենք հարձակում ենք գործել»: