Շաբաթական ամփոփ տվյալներն՝ ըստ Կենտրոնական բանկի
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` ապրիլի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72 մլն 847 հազար 436 դոլար՝ 474.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85 մլն 748 հազար 75 ԱՄՆ դոլար՝ 475.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 4 մլն 800 հազար ԱՄՆ դոլար՝ 476.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 900 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 475.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 մլն 251 հազար 507 EUR՝ 516.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12 մլն 713 հազար 658 EUR՝ 519.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 847 մլն 367 հազար 519 ռուբլի՝ 9.11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 228 մլն 506 հազար 178 ՌԴ ռուբլի՝ 9.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Ապրիլի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 26.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 28.3 մլն ԱՄՆ դոլար:
