Շակիրան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Շակիրան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Կոլումբիացի երգչուհին սերտիֆիկատի լուսանկարը հրապարակել է սոցցանցի իր էջում: «Հենց նոր ստացա Գինեսի ռեկորդների գրքի իմ երրորդ սերտիֆիկատը: Տրամաբանական է, որ ես որոշեցի պառկել ու հանգստանալ նրանց հետ բազմոցին»,- գրել է նա:
Շակիրան առաջին մարդն է, որի Facebook-յան էջը ունի 100 մլն-ի like: