Շամիրամի սպանությունների համար հետախուզվող Թելման Քալաշյանի ձերբակալությունը (տեսանյութ)
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Շամիրամի սպանդի համար հետախուզվող Թելման Քալաշյանի ձերբակալությունից:
Օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին:
