Շանտաժով ստիպում են չմտածել, որ առհասարակ կան այլ տարբերակներ. Էլիբեգովա
Մեր պոստ-ճշմարտության իրականության մեջ պետական քարոզչության լավագույն գործիքը կեղծ երկընտրանքն ա, որի առաջ մեզ ամեն օր կանգնեցնում են։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Վատի ու վատթարագույնի միջև կեղծ ընտրության պատրանք ստեղծելով ստիպում են մեզ ընտրել, երբ իրականում երկու տարբերակն էլ վատթարագույնն են։ Ու էդ շանտաժով ստիպում են չմտածել, որ առհասարակ կան այլ տարբերակներ ու կարելի ա չընտրել այդ երկուսից որևէ մեկը։
«կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա…»»,-գրել է նա։