Շանթի Յուրայի տան վրա հարձակվողն ապահովված ընտանիքից է. գողության վարկածին չեն հավատում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է դեկտեմբերի 15-ին Շանթի Յուրայի տան վրա հարձակման թեմային: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն այժմ քննում է Հատուկ քննչական ծառայությունը:
Իսկ հասարակության հետաքրքրասեր աչքերն էլ քննում են զարգացող իրադարձությունները և սպասում, որ սպանված Գեւորգ Սարգսյանի հարազատները հայտարարությամբ հանդես կգան, չէ՞ որ Յուրա Ղարիբյանի տանը տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական «մեկնություններին» շատերը չհավատացին:
Խոսակցություններ էին պտտվում նույնիսկ, որ դեպքերը բեմադրված են, և որ գործարար Շանթի Յուրան սպանության պահին տանն է գտնվել:
Հայտնի գործարարը և նրա տանը վնասազերծված 39-ամյա Գևորգ Սարգսյանը հարեւաններ են: Երեկ մենք հանդիպեցինք սպանված Գեւորգ Սարգսյանի մորը։
«Ոչինչ չունենք ասելու, տղայիս ոչ ոք հետ չի բերի, չգիտեմ մարդիկ ինչպես են մտածում»,- ասաց սեւազգեստ մայրը:
«Հարգված մարդ էր, մինչև հիմա բոլորս էլ զարմացած ենք, թե ինչպես է նման բան պատահել»,- նշում են նրանց հարեւանները: Միաժամանակ պատմում են, որ ապահովված ընտանիք է Սարգսյանների ընտանիքը, գողության, ավազակային հարձակման վարկածին ոչ ոք չի հավատում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
