Շառլ Ազնավուրն անակնկալ է պատրաստել իր փարիզաբնակ երկրպագուների համար
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն անակնկալ է պատրաստել իր փարիզաբնակ երկրպագուների համար: Ճանաչված երգիչը վեց համերգով հանդես կգա Փարիզի Palais des Sports սրահում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով nostalgie.fr կայքը, համերգները կանցկացվեն սեպտեմբերի 1527ը: Կայքը գրում է,որ Ազնավուրը վաղուց է լեգենդ դարձել: Փաստի վկայությունն են նրա վաճառված ձայնասկավառակները և շրջագայությունների ժամանակ լեփլեցուն դահլիճները: Բայց սիրված երգիչը դեռ չի ասել իր վերջին խոսքը: nostalgie.frը տեղեկացնում է, որ համերգները տեղի կունենան սեպտեմբերի 15ին, 17ին, 19ին, 23ին, 25ին և 27ին։ Ազնավուրը կկատարի իր ամենահայտնի և նոր «Encores» ալբոմի ստեղծագործությունները: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: