Շառլ Ազնավուրն իր համերգով բացել է Էլզասի գինիների փառատոնը (լուսանկարներ)
Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Էլզաս շրջանի Կոլմար քաղաքում օգոստոսի 7-ին իր դռներն է բացել Էլզասի գինիների 68-րդ փառատոնը։ Երեկոյան՝ ֆրանսիական ժամանակով ժամը 21։00-ին, փառատոնի շրջանակում կայացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը, ով ելույթ է ունեցել մոտ 5.000 հանդիսատեսի առաջ։
Փառատոնի հյուրերը մինչև օգոստոսի 16-ը կկարողանան համտեսել բազմազան գինիներ:
Գրեթե յուրաքանչյուր երեկո փառատոնի ընթացքում համերգներ տեղի կունենան երաժշտասերների համար՝ ներկայացնելով տարբեր ժանրերի երաժշտություն:
Լուսանկարներ` lalsace.fr-ի.