Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Բարսելոնայում
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հունիսի 25-ին համերգով հանդես է գալու Բարսելոնայում: Ինչպես տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից՝ համերգը կայանալու է Բարսելոնայի երաժշտական փառատոնի (Festival Jardins de Pedralbes ) շրջանակում:
Փառատոնի պաշտոնական կայքի համաձայն, այն մեկնարկել է հունիսի 11-ին և կշարունակվի մինչև հուլիսի 16-ը:
Փառատոնի շրջանակում հունիսի 30-ին ելույթ է ունենալու լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիկյանը, ով այժմ բնակվում է Մադրիդում: Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում հեղինակավոր նվագախմբերի ու դիրիժորների հետ: Ջութակահար Արա Մալիկյանն իր կարիերայի 15 տարիների ընթացքում ավեի քան 4000 համերգ է ունեցել ամբողջ Իսպանիայում: