Շարմազանովը դարձել է Հովիկ Աբրահամյանի «առաջին ջութակը». Հրապարակ
Եթե Հովիկ Աբրահամյանի ժամանակ խորհրդարանում, որպես տեղակալ, «առաջին ջութակը» Հերմինե Նաղդալյանն էր, հիմա առաջին տեղում Շարմազանովն է, որի մասին խորհրդարանում կատակում են՝ «ինքը Պուտին տեսած տղա է», եւ որն ԱԺ ամբիոնին մոտենալիս Չերչիլի պոզան է ընդունում ու ճամարտակում: «Է, ի՞նչ էնենք, օր էդ պոզան իրեն շատ կսազա»,- կատակում են ՀՀԿ-ականները, ըստ որոնց Շարմազանովի հարաբերությունները, սակայն, առանձնապես բանի նման չեն ոչ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ոչ էլ անմիջական շեֆի՝ Գալուստ Սահակյանի հետ: Ըստ նրանց` Շարմազանովը շատ է անկախացել եւ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Այնուհանդերձ, Գալուստին ու Արգամիչին «հարող» պատգամավորները երբեմն չեն թաքցնում իրենց վերաբերմունքը, հատկապես արտերկրյա «պոեզդկաների» ժամանակ:
