Շարունակում են հիվանդ երեխաների անվան տակ բիզնես անել
Նոր հերթական անգամ զանգել եւ ամսագիր էին վաճառում, երկկողմանի ծնողազուրկ երեխային օգնելու բարեգործության անվան տակ: Ներկայացան Դիսթրիբյուշըն Արմենիա ընկերություն: Երբ երեխայի կոնտակտային հեռախոսահամար վերցրեցի անձամբ իրեն ամսագրի գումարի տասնապատիկի չափով օգնելու համար ու լացակումաց ձայնով խնդրեցին գոնե մեկ ամսագիր էլ իրենցից գնել: Ոչ մի գնով հեռախոսահամար չթողեցին, ասելով որ իրենց հեռախոսը միակողմանի է, իսկ հասցեն էլ Ազատություն 24, ռելեի գործարանի հարեւանությամբ ու ոչ մի բառ ավել չասեցին: Ու շտապ անջատեցին: Սրանց դեմն առնել է պետք: Ժող ջան տարածեք ու Դուք էլ նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում հնարավորինս շատ տեղեկություն պոկեք:
Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
