«Շատ ավելի մտահոգիչ է ադրբեջանցի զինծառայողի պարգևատրումը, քան տեղի ունեցածը». Վիգեն Քոչարյան
168.am-ը գրում է.«Ակներև է, որ տեղի ունեցածն իրենից ներկայացնում է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում, քանի որ հակամարտության կողմերը ներգրավված են խաղաղ բանակցությունների մեջ, գործում է ավելի քան 20 տարվա զինադադարի ռեժիմ, և այդ երկու կարևոր հանգամանքները պետք է պայմանավորեն այն գնահատականը, որ կարող ենք տալ Ադրբեջանի գործողություններին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքին:
Նրա խոսքով՝ շատ ավելի մտահոգիչ է ադրբեջանցի զինծառայողի պարգևատրումը, քան տեղի ունեցածը. «Զինծառայողներին սովորաբար պարգևատրում են համապատասխան հրամանների հաջող կատարման համար, և այս հանգամանքը, ինձ թվում է, ոչ պակաս մտահոգիչ է, քան ինքը՝ դեպքը, քանի որ հակառակ պարագայում դեպքին կարող էին տարբեր մեկնաբանություններ, բացատրություններ տրվել: Բայց այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ ադրբեջանական ղեկավարությունը խրախուսում է նմանատիպ գործողությունները, որոնք լիովին անհամատեղելի են և հստակ խախտում են Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունները»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
