Շատ բաներ չեմ կարող կուլ տալ` կարող է բզեմ. երրորդմասցի եմ. Արտավազդ Եղոյան.VIDEO
90-ականների հեռուստատեսությունն ավելի լուսավոր և գունավոր դարձնող հեռուստամեկնաբան Արտավազդ Եղոյանը մի օր հեռացավ էկրաններից` երկար տարիներ լռելով այդ որոշման պատճառների մասին: «Եկավ մի պահ` հասկացանք, որ ուզում են խեղդվենք, մենք էլ` հեռացանք»,- Asekose.am-ի «CV» հաղորդմանը խոստովանում է Արտավազդ Եղոյանը, ապա շարունակում, որ այսօր չի ցանկանում եթեր վերադառնալ` իր տեղը զիջելով ավելի երիտասարդներին: