Շատ բարդ էր տրիբունայից կամ հեռուստացույցով դիտել թիմի վերջին խաղերը. Հենրիխ Մխիթարյան
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Քյոլնի» դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին:
«Ինձ լավ եմ զգում: Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանամ օգնել թիմին: Ամեն ինչ կախված է մարզչից: Եթե նա ցանկանում է ինձ տեսնել դաշտում, ես պատրաստ եմ:
Շատ բարդ էր տրիբունայից կամ հեռուստացույցով դիտել թիմի վերջին խաղերը: Ցանկանում ես օգնել թիմին, սակայն չես կարողանում»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Քյոլն» - «Բորուսիա» Դ. հանդիպումը կմեկնարկի այսօր՝ ժամը 17:30-ին: