«Շատ եմ ուզում քո մասին խոսամ, որ մի հատ էլ Ծառուկյանի մասին խոսամ».VIDEO
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, 2015 թվականի փետրվարյան հայտնի ելույթի ժամանակ, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ու նրա քաղաքական գործունեությանը, ասել էր հետեւյալը. «Մարդիկ դեպքն ու դեմքը խառնել են իրար… ոսկի ձկնիկի պատմությունն ա...։ Երբ որ մի հատ բացեց, խնդրեցի Նախագահին, Սարոյան Սեյրանը միջամտեց, Հովիկը Աբրահամյանը, որ այ տղա, դու քո գործով զբաղվի էլի, սպորտսմեն էր էն վախտ, թե քաղաքական գործիչ էիր, ես բիթի էլ չեմ, դուք կիմանաք, վերջ տեղը չբերեց։ Մի երկու օր առաջ էլ ժողովի վախտ քնավ, բայուշկի…»,-նշել էր նա։
Այսօր խորհրդարանում, Fnews.am-ը փորձեց հետաքրքրվել գեներալ Մանվելից, թե ինչպես է նա վերաբերում Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին, եւ փորձեց պարզել, թե արդյոք մինչ այսօր որեւէ բան փոխվել է Գագիկ Ծառուկյանի ու գեներալ Գրիգորյանի հարաբերություններում: Սակայն, մշտապես իր ագրեսիվ պատասխաններով աչքի ընկնող գեներալը, փորձեց ավելի կոռեկտ գտնվել, ասելով, որ շատ է ուզում մեր մասին խոսել, որ մի հատ էլ Ծառուկյանի մասին խոսի:
Գեներալի առավել ուշագրավ պատասախանը՝ տեսանյութում: