Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին. Փաշինյան
Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման , մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պետք է վերադարձնենք այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր Խաչի կողմից, որից հետո կենտրոնանանք գտնվելու հայտն այհայտ մեր հայրենակիցների փնտրտուքի վրա, որնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինել: Սա եւս շատ բարդ գործընթաց է, եւ ասյտեղ էլ ակնկլում եմ մեր քաղաքացիների, առավելեւս գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների ընտանիքների ընտանիքի անդամների ըմբռնումը:
Նոր թափով պետք է տեղի ունենա նաեւ զոհվածների մարմինների փնտրտուքը եւ չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը: Ամեն ինչ արվում է այս գործընթացը օր առաջ ավարտելու համար, բայց ցավոք մինչեւ տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ անհետ կորածների այդ որոնողական աշխատանքների համար շատ կարեւոր է միջավայրի բարելավումը: