«Շատերը կարծես թե աչքաթող են արել շատ կարևոր մի բան». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերջին շրջանում՝ տարված լինելով ներքաղաքական դեպքերով, շատերը կարծես թե աչքաթող են արել շատ կարևոր մի բան՝ Հայաստանի արտաքին անվտանգությունը: Մեր երկրի սահմաներն ու դիրքերը կարիք ունեն ամենօրյա ուշադրության: Եթե թշնամին այսօր չի հարձակվում, ուրեմն պետք է մտածենք, թե ինչո՞ւ, ինչո՞վ է զբաղված, ի՞նչ է պլանավորում: Այսօր գրեթե բոլորը դարձել են քաղաքագետներ, քաղտեխնոլոգներ, ինչպես նաև պաշտոն ստանալու համար գեղեցիկ հարցազրույցներ տվողներ ու գրառումներ կատարողներ: Ոմանք էլ դեռ փորձում են պաշտպանել իրենց նախկին դերն ու դիրքը՝ նույնպես դառնալով վերը նշված մասնագիտության տեր մարդիկ:
Ես գրեթե ամեն օր շփվում եմ զինծառայողների, ռազմական գործիչների հետ, շփմանս մեծ մասը առաջնագծի զինծառայողներն են: Մենք գրեթե ոչինչ չգիտենք նրանց խնդիրների մասին, միշտ դա եղել է փակ, «թուրքը կտեսնի, կլիսի կուրախանա» տրամաբանությամբ փաթեթավորած: Սակայն մենք պետք է հենց առաջին հերթին այստղ ուղղենք մեր հայացքները, այստեղ առկա խնդիրներին լուծում տանք:
Կարծում եմ, որ իսկապես պետք է ժամանակ առ ժամանակ կտրվել ներքին քաղաքական կյանքից ու հայացքներս ուղղել դեպի սահման, տեսնել անտեսանելին, իսկ եթե չի երևում, դիմել նրանց, ովքեր տեսնում են ու կարող են ինչպես վեր հանել, այնպես էլ լուծումներ առաջարկել խնդիրներին...