Շավարշ Մելիքյանը ընդօրինակման արժանի սպա էր
Հակառակորդին դիմագրավելու մարտում զոհված դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք գյուղից էր: 2007թ. դպրոցից հետո ընդունվել էր Ռազմական համալսարան: 2011թ. ավարտելով ուսումը՝ վիճակահանությամբ ծառայության էր անցել սահմանապահ զորամասերից մեկում: Կարճ ժամանակում հասցրել էր ինքնահաստատվել, զորամասի հրամանատարությանը համոզել, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել: Երիտասարդ սպայի դասակը միշտ լավագույններից էր, զորամիավորման մրցումներում առաջին տեղն էր գրավել կրակային պատրաստությունից, մարտավարությունից, քիմպաշտպանությունից, ինժեներական պատրաստությունից և էլի մի քանի առարկաներից: Նա ընդօրինակման արժանի սպա էր: Հավերժ փառք: