Շախմատի Հայաստանի հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մարզիչներ Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Ծաղկաձորում նախապատրաստվում են նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությանը: Այս մասին հաղորդում է Armchess-ը։
Տղամարդկանց թիմը մրցաշարի ավարտից մի քանի օր անց կմասնակցի նաեւ Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը։