«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ է ծնվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 5 կգ քաշով գեղեցկուհի է ծնվել՝ Մարիամը, հայտնում են ԲԿ-ից:
Մարիամը լույս աշխարհ է եկել 5կգ քաշով և 53սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի օգնությամբ։
Մարիամը երիտասարդ ընտանիքի առաջնեկն է և այսօր արդեն դուրս է գրվում հիվանդանոցից։
Չնայած նորածնի մեծ քաշին՝ մայրիկը և բալիկը խնդիրներ չեն ունեցել: