Շենգավիթի դատարանի նախագահ Դավիթ Բալայանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը` տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետևանք է տեղի ունեցածը:
«Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք: Ես ինքս եմ իմ ոտքին անզգուշությամբ կրակել»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ՝ անզգուշության հետևանքով»: