Շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դի
Այսօր` հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
