Շինանյութի Սերոժի մարդիկ խոսել են նաեւ գյուղապետի հետ
Արարատի մարզի Դարակերտ գյուղում հուլիսի կեսերին գրանցված դժբախտ դեպքից հետո, երբ շահումով խաղերի ապարատները դարձել են 40-ամյա տղամարդու ինքնասպանության պատճառ, Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժին պատկանող «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի «մարդիկ» զանգահարել եւ զրույց են ունեցել նաեւ գյուղապետ Ղուկաս Սիմոնյանի հետ:
Գյուղամերձ գազալցակայանի տարածքում, հիշեցնենք, կախված էին գտել Հայանիստ գյուղի 40-ամյա բնակիչ Յուրաին, ով որպես լիցքավորվող էր այնտեղ աշխատում: Նրա մերձավորները եւ աշխատակիցները մեզ պատմել էին, որ դեպքին նախորդած օրերին Յուրան «նստել» էր գազալցակայանի տարածքում մոտ օրերը տեղադրված «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի «Էլ լոտո» շահումով խաղերի ապարատների վրա եւ ամբողջ օրը խաղացել ու մեծ գումարներ տարվել:
Իսկ ինքնասպանություն գործելուց ժամեր առաջ առաջ տանուլ է տվել գազալցակայանի ողջ օրվա հասույթը՝ խոշոր գումար: «Գուդվին Բետ»ը «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առեւտրով զբաղվող հայտնի Շինանյութի Սերոժինն է: Այսպիսի ապարատներ տեղադրված են Հայաստանի գրեթե բոլոր գազալցակայանների տարածքում՝ վարձակալական հիմունքներով:
Իսկ օրերս մեզ հայտնի էր դարձել, որ ողբերգական դեպքից օրեր անց Դարակերտի տարածքում գտնվող գազալցակայանի սեփականատերը վրդովված հորդորել է աշխատակիցներին համապատասխան անձանց տեղեկացնեն, որ գան եւ իր լցակայանի տարածքից տանեն ապարատները:
մանրամասն՝ այստեղ:
