1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շինարարության ոլորտում ստվերն ավելի մեծ է, եւ այստեղ կարիք կա մտահոգվելու

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ով Հայաստանի տնտեսության խորագիտակներից է, հավաստում է, որ մեր երկրում ինքն, ընդհանրապես, տնտեսության ազգային մոդել չի տեսնում: Մասնագետի համոզմամբ. «Մշտապես գերիշխող է եղել լիբերալ գաղափարախոսությունը, հատկապես 90-ական թվականներին, երբ օրվա իշխանությունների պատկերացումները սահմանափակվում էին նրանով, որ պետությունն ընդհանրապես չպետք է մասնակցեր տնտեսության կառավարմանը: Եվ հենց այդ շրջանում էր, որ մեր պետությունն ամենամեծ վնասները կրեց: ՀՀ նախկին վարչապետերից մեկի խոսքով, Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին սեփականաշնորհվել էր ընդամենը 800 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով»: Ըստ տնտեսագետի, սա ցույց է տալիս, թե ինչ արդյունքներ տվեց լիբերալ գաղափարախոսությունը, ովքեր էին առիթից օգտվողները, և ինչ կարող է դա տալ այսօր: Իսկ թե, որն է Հայաստանի տնտեսության մեջ առկա բացասական միտումների հիմնական պատճառնեը, հարցին, տնտեսագետն ասաց. «Շինարարության բնագավառում իրենց կողմից բազմիցս բարձրացված հարցերը մնացել են չլուծված: Մասնավորապես` արտադրական տարածքների շինարարությունն այդպես էլ մեծ ծավալներ չի ունեցել, մինչդեռ այն կարող էր խթանել արդյունաբերության և նրա հատկապես վերամշակող ճյուղերի զարգացումը: Տարիմաստորեն գերհագեցած վիճակում է անշարժ գույքի շուկան, որտեղ շարունակվում է շինարարությունը, սակայն գները շատ պարադոքսալ բարձր վիճակում են: Այստեղ մենք չենք բացառում, որ կարող է լինել ուղղակի շատ անցանկալի վիճակ, երբ գները կարող են միանգամից անկում ապրել, որովհետև նման իրավիճակներում շուկան սովորաբար պետք է արձագանքի պահանջարկին, դա մեզանում տեղի չի ունենում: Շինարարության ոլորտում ստվերը շատ մեծ է, այնպես, որ ստվերի կրճատման ուղղությամբ ևս կարիք կա մտահոգվելու»: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի բացթողումներին, ապա ըստ տնտեսագետի, այստեղ պատճառն ագրարային քաղաքականության, ինչպես նաեւ պարենային անվտանգության հայեցակարգի ոչ արդյունավետ իրականացումն է: Կազմակերպվածության լուրջ խնդիր ունենք, գյուղատնտեսության ոլորտում արդյունաբերացման, բայց հիմնականը` մարկետինգի, ներառյալ` պետական մարկետինգի բացակայությունն է, թեպետ կան պետական կառույցներ, որոնք պարտավոր են դրանով զբաղվել: «Ես չեմ ուզում ամեն ինչ բարդել մեկ կամ երկու կառույցի վրա, բայց հատկապես Զարգացման հայկական գործակալությունը կոչված է այդ գործառույթներն իրականացնելու: Հուսանք, որ էկոնոմիկայի նոր նախարարի օրոք կարող են վերանայվել նախկին մոտեցումները, որովհետև մենք բազմիցս նշել ենք, որ այդ կառույցը շատ թույլ է աշխատել կամ, ընդհանրապես, չի մասնակցել տնտեսական պրոակտիվ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը», - մեզ հետ զրույցում հավելեց Մանասերյանը: Տնտեսագետի հավաստմամբ, կան ոչ ստանդարտ մոտեցումներ, խոսքը մասնավորապես բիզնես ծրագրերին պետության ուղղակի մասնակցության մասին է, սակայն այդպիսի նախաձեռնություններն այս տարի, 2011 և 2012 թվականների համեմատ, թերևս մի փոքր ավելի քիչ են եղել: Արտահանման, ինչպես նաև ներդրումների ծավալների նվազման դեմն առնելու համար բավական լուրջ գործ կա անելու: Ինչ վերաբերում է նշված ցուցանիշների նվազման պատճառներին, ապա, ըստ տնտեսագետի. «Գրավչության խնդիր կա: Ես ուզում եմ նորից անդրադառնալ այն հարցին, որ նախ ներքին ներդրումները չեն խթանվում, այսինքն` այն միջավայրը չի ձևավորված, որպեսզի նախ մենք` տեղացիներս, ներդրումներ կատարենք, տեղի գործարարներն ավելի շահագրգռված լինեն իրենց կապիտալն օգտագործել Հայաստանում: Կա կապիտալի որոշակի արտահոսք, կարծեմ շարունակվում է: Նորմալ երևույթ է բոլոր երկրների համար, բայց մենք այդ շռայլությունը չենք կարող թույլ տալ, որ եղածը վատնենք, հետո պարտք վերցնենք: Այս իմաստով ավելի խոցելի ենք դառնում: Արտահանման մեծ մասը գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության արտադրանքն է, կաղում ենք վերամշակող ճյուղերում, և դա դարձյալ այն խնդիրն է, որը կապված է նոր տեխնոլոգիաների ներմուծման հետ, սահմանված շեմը նվազեցնելու հետ, 300 միլիոնից դա պետք է նվազեցվի, ընդհանրապես վերացվի, որպեսզի բիզնեսը կարողանա բերել եւ արդիականացնել, եւ ավելի մրցունակ դարձնել արտադրանքը»:

Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan