Շիրակի մարզի նոր ոստիկանապետի անունը հայտնի է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրային ռեզերվ է ուղարկվել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Քիչ առաջ պարզ դարձավ, որ Վարդան Նադարյանի փոխարեն Շիրակի մարզում ոստիկանապետ է նշանակվել Արաբկիրի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:
Լուսանկարում նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանն է:
