Շիրակի պետհամալսարանի նիկոլական ռեկտորի թիմակիցը ռեկտորի մասին
Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ Օֆելյա Հովհաննիսյանի զրույցը ռեկտորի ապօրինությունները բազմիցս բարձրաձայնած դասախոսներից մեկի հետ։ Ահա այսպիսին է բարոյահոգեբանական մթնոլորտը ռեկտորի թիմում։ Բայց կարևորն այն է, որ չնայած այս միմյանց ատելությանը նրանք ինչ-որ բանով կապված են և վախենում են միմյանցից:
Լսեք մինչև վերջ և վայելեք այս ամենը: Հարց է առաջանում՝ ու՞մ թիմից է իրականում դեկան Օֆելյա Հովհաննիսյանը, քանի որ ինչպես երևում է ձայնագրության մեջ բոլոր հարցերում ամբողջությամբ համաձայն է ռեկտորին բացեիբաց քննադատող դասախոսի հետ։
Հենց Սերոբյանն ու և իր թիմն են խաթարում համալսարանի բարոյահոգեբանական մթնոլորտը և որքան կարելի է կռահել այս ամենի նպատակն է այս իշխանությունների կողմից ռեկտոր նշանակված Սերոբյանին վարքաբեկելը, ով, ինչպես երևում է լավ չի վերահսկում սեփական թիմակիցներին և, ըստ լուրերի, այս 4 տարիների ընթացքում չի կարող կառավարել բուհը և չի տիրապետում իրավիճակին: Սա դեռ սկիզբմն է: Շարունակելի…