Շիրակի Պետհամալսարանի ռեկտորն ընդունում է իր անօրինականությունները
Շիրակի Պետհամալսարանում անօրինականությունների և ապօրինությունների մասին մեր՝Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հրապարակած բաց նամակից հետո,ԲՈՒՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանն կոնկրետ պատասխաններ չունենալով հայտարարել էր,որ դրանք հերյուրանքներ են...Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը իմանալով,թե ինչ անօրինականություններ են կատարվում Շիրակի Պետհամալսարանում հորդորել էր ուսանողներին դատի տալ ռեկտորին...Այսինքն,ԿԳ նախարարն ընդունել էր,որ ռեկտոր Մինսայանը կատարել է հանցագործություն...Դրանից հետո ռեկտոր Մինասյանը շուտափույտ կերպով վերականգնեց բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների զեղչերը,որն ընդամենը օրեր առաջ էր չեղարկել...