Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել. ԿԳ նախարար
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. «Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էր Շիրակի պետհամալսարանի ներքին խնդիրները: Ես երեկ հանդիպել եմ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ և այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Պարոն Մինասյանը լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է»:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խորհուրդը ձևավորված է եղել նախկին իշխանության կողմից և այժմ կարիք կա նոր խորհուրդ ձևավորելու:
