1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շիրակի պետհամալսարանից ապօրինի ազատված դասախոսների դեմ իրավաբանների մի ամբողջ բանակ է մարտնչում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«2016 թվականի հուլիսին, երբ տխրահռչակ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը ոտք դրեց բուհ, առաջին քայլը վարչական անիմաստ հաստիքների ուռճեցումն էր` ծանոթ-բարեկամներին աշխատանքի նշանակելով: Բուհը մինչև 2016 թվականը ունեցել է մեկ իրավախորհրդատու, իսկ երբեմն էլ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ՝ 1 դրույքի համար վճարելով 125 000 (հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ աշխատավարձ: 2016 թվականի հուլիսից համալսարանն ուներ 2 դրույք ծանրաբեռնվածությամբ իրավախորհրդատու՝ վճարելով համապատասխանաբար 200 000 և 180 000 դրամ աշխատավարձ: Ընդ որում, իրավախորհրդատուներից մեկը Սահակ Մինասյանի քրոջ որդին է՝բաժնի վարիչ, որին վճարվում է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձ՝ միջանցքներում վերահսկողություն սահմանելու և բոլորին հետևելու համար: Նկատենք, որ այս աշխատավարձի չափը գրեթե համարժեք է համալսարանում վճարվող գիտությունների դոկտորի աշխատավարձին: Երևի համալսարանի աշխատակիցներից և ոչ մեկը տեղյակ չէ որտեղ է քրոջ տղայի աշխատանքային սենյակը, քանի որ օրվա ցանկացած ժամի միջանցքում է իր խուզարկու հայացքով: Համալսարանը տարեկան կտրվածքով իրավախորհրդատուներին վճարում է 4 560 000 (չորս միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որ կարողանան իրականացնել համալսարանի հետ կապված բոլոր գործառույթները: Ավելին, ռեկտորը պայմանագիր էր կնքել նաև «AM Law Firm» իրավաբանական ընկերության հետ՝ վճարելով տարեկան 1 միլիոն դրամից ավել գումար` իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու համար:
Սակայն նույնիսկ Սահակ Մինասյանի հրաժարականից հետո զավեշտները շարունակվում են...Մայիսի 29-ին Հովհաննես Խորիկյանի նախնական դատավարությունը հետաձգվեց, քանի որ համալսարանն այս պահին Երևանից նոր փաստաբան է վարձել:Նկատենք՝ չնայած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին, որ երկու հեռացված աշխատակիցներին՝ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին, հնարավորինս արագ վերականգնեն իրենց նախկին աշխատանքում, պարզվեց՝ նոր ղեկավարությունը նորից շարունակում է հնի քաղաքականությունը: Նշենք, որ Երևանից փաստաբան վերցնելու համար համալսարանն իր բյուջեից, յուրաքանչյուր մեկ դեպքի համար, վճարելու է 800 000 (ութ հարյուր հազարից)-ից 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ: Այս պահին երկու գործ քննվելու է դատարանում (Հովհաննես Խորիկյան, Գագիկ Համբարյան), հետևաբար բուհն իր բյուջեից մոտ 2 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ նորից պետք է ավելորդ ծախսի` չհաշված աշխատակիցներին տրամադրվող տուժանքները և բարոյական վնասի համար պահանջված գումարները:Երևանից փաստաբան վարձելու նպատակներից մեկը նաև գործընթացը երկարաձգելու նպատակ ունի...Նախկին ռեկտորը և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել,որ այս դատավարությունները տարիներով երկարաձգելու են...
Ռեկտորի նորանշանակ ԺՊ-ն, ՇՊՀ-ում իր կարգավիճակի համար պարտական լինելով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար և ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, բացահայտ անտեսում է ԿԳ նախարարի ՇՊՀ-ի դահլիճում արած հրահանգը և չի վերականգնում Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի իրավունքները : Հասկանալի է, որ էթիկայի հանձնաժողովի ակտիվ անդամ Երվանդ Սերոբյանը, որն իր ստորագրությամբ թույլ էր տվել նախկին ռեկտորին հաշվեհարդար տեսնել Մինասյանի հանցագործությունները, անօրինականությունները և ապօրինությունները բարձրաձայնող դասախոսների նկատմամբ, շարունակելու է պաշտպանել իր նախկին ռեկտորի և արդեն իսկ իր սեփական շահերը:
Հ.Գ. Պարզվում է նորանշանակ ռեկտորի ԺՊ-ն ևս 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ որպես խորհրդական նոր իրավաբան է ընդունել աշխատանքի: Շատ հետաքրքիր է. 2.5 դրույք հաստիքներ զբաղեցնող 3 իրավաբանները չե՞ն կարող համալսարանի շահերը պաշտպանել դատարանում, որ փաստաբան են վարձում Երևանից...Այսինքն` Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի դեմ 4 իրավաբան է մարտնչելու... Սա ևս մեկ ապացույց է,որ ՇՊՀ-ն այս երկու տարվա մեջ լցվել է ոչ միայն բուհական կրթությունից չհասկացող "մասնագետներով",այլև հենց այս մասնագետների շնորհիվ է,որ փոշիացվում է բուհի բյուջեն՝անիմաստ աշխատավարձ վճարելով վերջիններիս...»։

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan