Շիրակում ուսումնական հաստատության բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար դաժան ծեծել են երեխաներին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել դպրոցի երեխաներին, նրանց նկատմամբ ցուցաբերել դաժան վերաբերմունք։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ամենը ֆիքսվել է ուսումնական հաստատությունում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ և նշված ուսումնական հաստատության հասցեն չենք հայտնում։