Շիրխանյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել
2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, Fnews.am-ին տեղեկացրեց, որ տեղեկացրեց, որ Շիրխանյանի մասնակցությամբ օրերս քննչական գործողություններ են կատարվել:
«Մենք միջնորդություն էինք ներկայացրել ժ, որ Շիրխանյանի մասնակցությամբ քննչական գործողությունները սկսվեն և մեր այդ միջնորդությունը ընդունվեց, արդեն սկսել են, այնքանով է լավ, որ շատ բաներ պարզ կդառնա և գուցե ապացուցվի, որ Շիրխանյանը որևէ կապ չունի, առանց այն էլ իմ պաշտպանը պնդում է և իր դեմ առաջադրած մեղադրանքը չի ընդունում»,- ասաց պաշտպանը:
Դեռ չի ցանկանում բարձրաձայնել թե մասնավորապես ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:
Նշենք, որ պաշտպանների ներկայացրած մյուս միջնորդությունը` Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին, մերժվել էր: «Նորից մերժեցին մեր այդ միջնորդությունը, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են նման դիրք բռնել»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: