Շիրխանյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին կալանավորելու միջնորդությունը: Վահան Շիրխանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը.«Շիրխանյանը իր մեղքը չի ընդունում, համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ»:
Հիշեցնենք, որ Շիրխանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 19–ին` ԱԱԾ կողմից վնսազերվծած զինված հանցախմբի գործով։ Ըստ ԱԱԾ–ի` Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ։