Չեչնիայի հատուկ ջոկատայինները մաքրում են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրված Պոպասնայա քաղաքում նացիստների թաքստոցներն ու հենակետերը։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակել է կադրեր քաղաքի փողոցներից՝ հեգնանքով շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին և Եվրոպային` զենքի մատակարարման համար, որն ի վերջո ընկնում է ռուս զինվորականների ձեռքը։
«Այստեղ գործնականում յուրաքանչյուր տուն և փողոց լցված է ժամանակակից զենքերով, որոնք ազգայնականները լքեցին առաջին իսկ սպառնալիքի դեպքում։
Այժմ մեր տրամադրության տակ են նույնիսկ բանդերականների սննդի պահեստավորման օբյեկտները: Այսպիսով, Եվրոպայի և Ամերիկայի երկրների կողմից ուկրաինական բանակին տրամադրվող մեծամիտ օգնությունը, ի վերջո, օգուտ է մեզ։
Ես շնորհակալ եմ պարոն Բայդենին` Բանդերայի զորքերի վերազինման հարցում հաստատակամ դիրքորոշման համար։ Նրա բարեխղճության շնորհիվ մեր մարտիկներն ապահովված են հավելյալ սննդով ու զենքով»։