Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
Սիրելի ընթերցող, սիրելի հայրենակիցներ, մայրեր, քույրեր, եղբայրներ, հայրենի սահմանը անառիկ պահող մեր ՔԱՋՈՐԴԻՆԵՐ, Շնորհավորում ենք բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Թող անցնող Տարում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին:
Կրկին անգամ Շնորհավորում ենք բոլորիդ՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում ենք առողջություն, անսահման սեր ու ընտանեկան երջանկություն:
Մաղթում ենք, որ յուրաքանչյուրն իր գործում հասնի հաջողության, որ յուրաքանչյուր ընտանիքում բարեկեցություն եւ ջերմություն լինի, որ ուրախությունը մշտապես այցելի ձեր օջախներ: Թող 2019 թվականը մեր ժողովրդին ու երկրին բերի հաջողություն, սեր, փոխըմբռնում եւ բազում երջանիկ օրեր:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Fnews am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
