ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՈՒԺԵՂ և ՀԶՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Երեք տար առաջ շատ մեծ շուքով և շատ մեծ պատրաստվածությամբ նշվեց մեր ցեղասպանության 100 ամյակը, բավականին մեծ ծախսեր արվեցին, աշխարհի բոլոր ծայրերից հյուրեր հրավիրվեցին, երգեր ձոնվեցին, նույնիսկ անմոռուկի բիզնես սկսվեց: Շատ հուզիչ է, որ նույնկերպ ի լուր աշխարհի չի բացականչվում մեր հաղթանակներն ու հատկապես Սարդարապատի հաղթանակի և մեր Առաջին հանրապետության 100 ամյակը: Բոլոր դպրոցներում ԿԳ-ի և Մշակույթի նախարարություններից ստիպում էին հազարավոր անմոռուկներ նկարել և բացթողել երկնքից ու փակցնել կրծքներին ի նշան ցեղասպանության և բռնաբարվածության: Հայ ազգս հաղթանակող ժողովուրդը է, դա բազմիցս ապացուցվել է, դրա համար էլ եկել ենք և գոյում ենք սկսած Մ.Թ. Ա.: Ցեղասպանության փաստն էլ ողջ աշխարհը կընդունի,եթե ավելի բարձրաձայնվի հենց մեր ուժեղ և հաղթող տեսակը: Փաստ է, որ ցեղասպանվել ենք հենց մեր ազնվության և հավատի շնորհիվ, նաև փաստ է, որ հաղթել էլ ենք մեր ազնվության ու հավատի շնորհիվ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՈՒԺԵՂ և ՀԶՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ: