1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շոու բիզնեսի նախկին մտերիմ ընկերները. ի՞նչ չկիսեցին նրանք PHOTO

Նախորդ անգամ անդրադարձել էի շոու բիզնեսի նախկին ընկերուհիներին: Թեև ասում են, որ այդ հարցում տղաներն ավելի տոլերանտ են, հայկական շոու բիզնեսում տղամարդիկ հաճախ շատ ավելի թեժ են վիճում:) Թեև այստեղ կիսելու բան առանձնապես չկա, նրանք միշտ կարողանում են գտնել կռվախնձոր:

Երգիչներ Էրիկն ու Մհերը ժամանակին մտերիմ ընկերներն էին, սակայն նրանց միջով անցավ մրցանակաբաշխություն կոչված սև կատուն, և երբեմնի ընկերները դադարեցին շփվել: Ասում են՝ Մհերը շատ ծանր է տարել, որ 2012 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Էրիկն է արժանացել «Տարվա լավագույն երգչի» կոչմանը:  Իր հարցազրույցներից մեկում Մհերը նույնիսկ ասել էր, որ Էրիկն այդ տարի շատ աշխատանք չի արել: «Մրցանակն ինքս ինձ կտայի, որովհետև Էրիկն այս տարի միայն «Նոր ալիքին» է մասնակցել ու մեկ տեսահոլովակ թողարկել, այն էլ` Յուրմալայի կադրերով»,- մասնավորապես նշել էր երգիչը՝ մոռանալով, որ ժամանակին բարձրաձայն հայտարարում էր իր և Էրիկի մտերմության մասին:

Երգիչ Միհրան Ծառուկյանը ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ ուներ երգիչ Արսեն Սաֆարյանի հետ, նույնիսկ նրան էր վստահել իր PR արշավն ու համագործակցում էր՝ որպես պրոդյուսեր: Քաղաքում արդեն խոսում էին, որ Միհրանը փորձում է կրկնօրինակել ընկերոջն ու նրա ճանապարհով գնալ ու հանկարծ… Միհրանի ու Արսենի միջով ևս սև կատու անցավ, ու նրանք դադարեցրին համագործակցությունը: Ինչպես նման դեպքերում լինում է՝ նրանք դադարեցին նաև ընկերներ լինել:

Դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու Նարբե Պողոսյանը ժամանակին այնքան մտերիմ էին, որ համատեղ բիզնես սկսեցին: Հաճախ նրանք միասին էին կազմակերպում նաև ընտանեկան հանգիստը: Սակայն կարճ ժամանակ անց նրանք բիզնեսներն առանձնացնելու որոշում կայացրին: Թեև Սարգիսն ու Նարբեն պնդում են, որ այժմ չեն շփվում զուտ ժամանակի սղության պատճառով, պարզ է, որ եթե այդ ամենն անդրադարձած չլիներ անձնական  հարաբերություների վրա, որպես ընկերներ ժամանակ կգտնեին գոնե կարճատև հանդիպումների համար: Ի վերջո, աշխատել չի նշանակում մեկուսանալ ընկերներից:

Երգիչ Արամեն և հաղորդավար Արտավազդ Ամիրյանը ոչ միայն զարմիկներ են, այլև ժամանակին մտերիմ ընկերներ էին: Երգիչը եղբորն էր վստահել իր մենեջերի պարտականությունները և սերտորեն համագործակցում էր Ամիրյանների ընտանիքի հետ: Արամեի հայտնի համերգից հետո խզվեցին ոչ միայն գործնական, այլև բարեկամական ու ընկերական հարաբերությունները: Արամեն նույնիսկ ներկա չէր Արտավազդի հարսանիքին:

Ռեփերներ ՀՏ Հայկոյի և Միշոյի կոնֆլիկտը, թերևս, ամենաղմկահարույցն էր: Անձնական կոնֆլիկտից հետո նրանք նույնիսկ երգեր «ձոնեցին» միմյանց, վիրավորեցին ամենավերջին ձևերով, ապա հաջորդ օրն ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ իրենց միջև ամեն բան կարգին է: Որոշ ժամանակ անց Միշոն մասնակցեց Հայկոյի կազմակերպած միջոցառումներից մեկին, նրանք նույնիսկ լուսանկարվեցին միասին, սակայն երբեմնի ընկերությունն այլևս անցյալում է: Ռեփերներից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով:

Միշոյի կոնֆլիկտը միայն ՀՏ Հայկոյի հետ չի եղել: Միշոն և Սերժոն խնդիր էին ունեցել ռեփեր Համոյի հետ, ինչից հետո Համոն լքել էր «Հայ թիմը»: Ժամանակին Միշոն և Սերժոն հերքել էին, թե կոնֆլիկտ է եղել, իսկ ահա Համոն խոստովանել էր, որ վիճել է տղաների հետ, ինչն էլ պատճառ է դարձել, որ երբեմնի ընկերները ներկա չլինեն իր հարսանիքին: Ի դեպ, Միշոն ու Համոն մանկության ընկերներ էին:

Հայկո-Մկո զույգն ամենաներդաշնակներից էր հայկական շոու բիզնեսում,  ու շատերի համար մեծ անակնկալ էր նրանց բաժանումը: Թվում էր՝ երբեմնի մտերիմ ընկերների միջով ոչ մի սև կատու չի կարող անցնել, բայց արի ու տես, ինչ-որ բան զրոյացրեց նրանց տարիների ընկերությունը: Հայոկն ու Մկոն այդպես էլ չեն խոսում պատճառների մասին՝ նշելով, թե կոնֆլիկտ չի եղել, սակայն այն, որ վեճ եղել է և բավականին լուրջ, ակնհայտ է:

Ժամանակին հեռուստատեսային անբաժան զույգ էին նաև Ռաֆոն ու Հովոն: Նրանք բավականին մտերիմ էին ու ամեն բան միասին էին անում, սակայն հասկացան, որ տարբեր ճանապարհներ անցնելու ցանկություն ունեն և առանձնացան որպես հեռուստատեսային դադար: Ինչպես լինում է նման դեպքերում, դրանից հետո նրանց ընկերական շփումն էլ դադարեց, իսկ պատճառը կրկին «զբաղվածությունն» էր: Ռաֆոն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ գուցե ինքն ու Հովոն մի օր կրկին դուետ կազմեն, սակայն հաստատ ոչ այս կյանքում:

«32 ակումբի» տղաները ոչ միայն սերտորեն համագործակցում էին, այլև մտերիմ ընկերներ էին, սակայն որոշակի տարաձայնություններից հետո Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյանը մնացին բարիկադի մի կողմում, ակումբի մյուս տղաները՝ հակառակ: Տևական ժամանակ նրանք որևէ շփում չունեին միմյանց հետ, սակայն վերջին շրջանում սկսել են շփվել: Կարենն ու Վահագնը մասնակցեցին Արամ MP3-ի՝ «Եվրատեսիլին» մասնակցելու կապակցությամբ «Վիտամինի» հատուկ թողարկմանը: Դրանից հետո նրանց հարաբերությունները շարունակում են մնալ լավ, բայց ոչ նախկինի պես մտերիմ:

Երգիչ Գոռ Սուջյանը բավականին մտերիմ հարաբերություններ ուներ պրոդյուսերի՝ Վահագն Գրիգորյանի հետ, սակայն «Եվրատեսիլ» մեկնելուց առաջ Գոռն ու Վահագնը դադարեցին շփվել, քանի որ ինչ-ինչ աշխատանքային հարցերում չհասկացան իրար: Հետագայում Գոռը կոնֆլիկտ ունեցավ նաև «Դորիանս» խմբի տղաների հետ ու սկսեց անհատական գործունեությունը: Թեև նա ևս պնդում է, որ ուղղակի որոշել է սոլո կարիերա սկսել, ու որևէ կոնֆլիկտ չի եղել, ակնհայտ է, որ այդպես չէ: Սոլո կարիերա սկսելու դեպքում չեն դադարում շփվել երբեմնի մտերիմ ընկերների հետ:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan