Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
