Շտապ խորհրդակցություն է հրավիրվել
NewsBook-ի տեղեկություններով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել նախագահականում: Խորհրդակցությանը ներկա են իրավապահ համակարգի ու անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները:
Մասնավորապես խորհրդակցության է հրավիրվել ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու այլ բարձրաստիճաններ:
Քննարկման թեման եղել է Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը: Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երևանի Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի ավտոբուսը: Նախնական տվյալներով զոհերի թիվը 3 է: Վիրավորների շարքում կան երախաներ և հղի: Այս պահին վիրահատություններ են ընթանում տարբեր հիվանդանոցներում:
Ավտոբուսը գազով չէ, այն աշխատում է դիզվառելիքով, ըստ այդմ` պայթյունի հանգամանքները ճշգրտելն այս պահին ամենակարևոր խնդիրներից է:
