Շուկայում պետք չեն ՀԴՄ-ներ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀԴՄ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ նշվում է, որ պտուղ-բանջարեղենի առևտրով զբաղվողներին, այդ թվում գյուղացիներին, պետք չեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ:
Օրենքի գործող խմբագրությամբ նշվում է, որ գյուղատնտեսական ապրանքների վաճառքը, որոնք արտադրվում են ֆերմերային տնտեսություններում, ազատվում են ՀԴՄ կտրոններով գործարքների գրանցումից:
Դա նաև վերաբերում է վերավաճառողներին (Երեւանի շուկաներում առեւտրականների մեծ մասը հենց նրանք են), եթե խոսքը բացառապես գյուղատնտեսական ապրանքների առեւտրի մասին է:
Ինչպես նախկինում, ՀԴՄ-ներից ազատումը չի տարածվում ԱԱՀ վճարողների, այսինքն ավելի խոշոր սուբյեկտների վրա:
