Շումախերը կնոջ և երեխայի ձայնը լսելիս արտասվում է
Իտալացի լրագրող Անտոնիո Բոսելլին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոի առողջական վիճակի մասին: «Շումին արտասվում է, երբ լսում է երեխայի ու կնոջ ձայնը: Թվում է՝ տխուր նորություն է, բայց դա ցույց է տալիս կյանքին վերադառնալու նրա ձգտումը», գրել է Բոսելին:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Շումախերը գլխի վրա լուրջ վնասվածք էր ստացել՝ Ֆրանսիական Ալպերում լեռների ձյան վրա սահելով և ընկել կոմայի մեջ: Այս տարվա հունիսի 16-ին կոմայից դուրս էր եկել և տեղափոխվել Լոզանի կլինիկա վերականգնողական բուժում ստանալու համար: