1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շուշան Երիցյանը՝ ԱԺ-ում աշխատելու, sex-սիմվոլ լինելու ու իր ընտրյալի մասին. Life.panorama

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է մոդել, դերասանուհի Շուշաննա Երիցյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց մոդելային աշխատանքի և դերասանության միջև ընտրության, ՀՀ Ազգային ժողովում աշխատելու, ինրպես նաև իր անձի շուրջ անվերջ հչող քննադատությունների ու ասեկոսեների մասին:

-Շուշաննա, օրեր անց էկրաններին կհայտնվի «Սպանել 15 րոպեում» գեղարվեստական ֆիլմը, որում նաև Դուք եք  նկարահանվել: Կպատմե՞ք Ձեր դերի մասին:

-Սա գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու իմ առաջին փորձն էր: Առաջարկը ստացա ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հակոբյանի կողմից, այն ընդունեցի, քանի որ այս կերպարն իր տեսակով Շուշաննա Երիցյանին ավելի մոտ էր, քան այսքան ժամանակ կերտածս կերպարները: Այն ինձ շատ հոգեհարազատ էր. այս ֆիլմում շատ եմ իմպրովիզներ արել՝ ներդնելով իմ տեսակից շատ տարրեր: Ֆիլմում ես մարմնավորում եմ մի հասարակ լրագրողի, ով շատ միամիտ է և ունի մանկական անմեղություն, նա մաքուր, ու պարզ աղջիկ է, ով հավատում է իր երազանքներին: Ես ինձ շատ եմ նմանեցնում այս կերպարին:

-Կա՞ր  որևէ տարբերություն գեղարվեստական ֆիլմում և հեռուսասերիալներում նկարահանվելու միջև:

-Գեղարվեստական ֆիլմում ժամանակն ավելի շատ էր կերպարը զգալու և սովորելու համար: Երբ նախապես ունես սցենարը, այն անընդհատ կարդում ես, անընդհատ մտքերով քո կերպարի հետ ես  լինում ու քո մեջ կերտում ես այն, որից հետո ավելի հեշտ է խաղալ: Իսկ հեռուսատսերիալում ոչ մեկ քեզ այդ ժամանակը չի տալիս:

-«Սիրո  գերի»-ն հեռուսասերիալում դուք մարմնավորում եք Ձեր տեսակից հեռու մի աղջկա, դժվար չէ՞, արդյոք չլինելով դերասանուհի, մարմնավորել մի դեր, որը  հեռու է Ձեզնից:

-Այո, սկզբում մի փոքր դժվարություններ կային, բայց դա ինձ ավելի պրոֆեսիոնալիզմ է տալիս: Որքան աշխատանքը բարդ  է ու ավելի ջանքեր է պահանջում, այնքան ավելի շատ ներդրումներ ես անում և տարբեր դերեր խաղալով՝ ավելի կայանում ես:

-Առաջարկների ժամանակ ի՞նչն եք առաջինը կարևորում:

-Առաջինը նայում եմ կերպարիս տեսակին, թե արդյոք այդ կերպարը կերտելով ինձ լավ կզգամ:

-Արդյոք հակասություն չի՞ առաջանում այն առումով, որ որ Ձեր կերտած դերերը միշտ չէ, որ դրական են եղել:

-Բացասական կերպարներ կերտելիս էլ շատ բան ես սովորում: Հնարավոր է, որ բացասական  կերպարով հանրությունը չսիրի կամ չընդունի, բայց հնարավոր չէ խուսափել բացասական դերերից, թեպետ, իհարկե, ես ավելի ուրախ կլինեմ դրական դերեր մարմնավորել:

-Ձեզ համարո՞ւմ եք բարձր վարձատրվող մոդել կամ դերասանուհի:

-Ես հասկանում եմ, իհարկե, մեր շոու բիզնեսի ֆինանսական պայմանները, բայց ես ունեմ ինձ համար ստանդարտներ այս առումով, որոնցից աշխատում եմ չշեղվել: Ես ինձ ավելի շատ բարձր վարձատրվող մոդել եմ համարում:

-Հիմա արդեն դերասանության մեջ էլ եք փորձում կայանալ: Հետաքրքիր է, ո՞ր ոլորտն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ մոդելի՞նգը, թե՞ դերասանությունը:

-Երկուսն էլ: Պարզապես դերասանական բնագավառը ավելի հոգեհարազատ է այն առումով, քանի որ այստեղ ավելի շատ ես կարողանում քեզ ներկայացնել, իսկ որպես մոդել պարզապես պետք է ընդգծես տվյալ դիզայների աշխատանքը և քո դերը երկորդական է դասվում:

-Տպավորություն է, որ պոդյումը լքե՞լ եք:

-Հիմա Հայաստանում որպես մոդել չեմ ներկայանում, բայց շուտով արտերկրում Հայաստանը կներկայացնեմ բավականին հեղինակավոր մրցույթներից մեկում, որի մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել:

-Վերջերս դարձաք սևահեր: Շատերի համար ոճային նման կտրուկ փոփոխությունները կյանքում առկա փոփոխությունների հետ են կապված: Ձեր պարագայում պարզապես նոր ոճ էր վարսերի նոր գույնը, թե նոր կյանքի սկիզբ:

-Իմ կյանքի կարգախոսն է՝ կատարելագործվել թե ներքուստ, թե արտաքուստ, և ես երբեք կանգ չեմ առնում: Մարդ կա ստանդարտ որևէ էտապի հասնելուց հետո մտածում է, որ իր ուզածին հասել է՝ կանգ է առնում, բայց ես առաջնորդվում եմ այն գաղափարախոսությամբ, որ պետք է չհանգստանալ ու շարունակել բարձրունքներ նվաճել: Իմ իմիջն էլ ես հաճախ եմ փոփոխում, քանի որ տենդեցները հաճախ են փոխվում: Ես նորաձևության գերի չեմ, բայց սիրում եմ հետևել նորաձևությանը, հնարավոր է մեկ այլ տարբերակ ինձ ավելի համապատասխան լինի, այնպես որ իմիջային փոփոխույթամբ ես կանգ չեմ առնում:

-Դուք շատերի համար համարվում եք sex-սիմվոլ, մարդկանց  նման կարծիքը Ձեզ չի՞ խանգարում:

-Իրականում նման կարծիքները ինձ չեն խանգարում և չեմ նեղվում: Կարծիքները տարբեր են, երբեք չես կարող բոլորի համար լինել հրեշտակային իդեալ և բոլորին գոհացնել:

-Շուշաննա, Դուք հաճախ հասարակության քննադատությունների կիզակետում եք: Մի անգամ նշել եք, որ նվերները չեք արժևորում, բայց բոլորովին վերջերս նոր քննարկման առիթ եղավ սոցիալական ցանցերում Ձեր հրապարակած լուսանկարները, որտեղ ներկայացրել էիք Ձեր նվերները:

-Ինձ նվիրած թե՛ ոսկյա զարդը, թե՛ թղթից ծաղիկը միևնույն արժեքն ունեն: Ես նվերը չեմ արժևորում իր արժեքով, այլ գնահատում եմ իմ նկատմամբ վերաբերմունքը: Իրականում, իմ նվերների շատ քիչ մասն եմ համացանցում տեղադրում և դրա մեջ բացասական ոչինչ չեմ տեսնում: Նվերները տեղադրելը սոցիալական ցանցերում  համաշխարհային աստղերի տենդեցներին համապատասխան միտում է, անհնար է, որ մի աղջիկ գտնվի, որ իրեն արված նվերը կամ նման մոտեցումը չցուցադրի: Այսօր մարդիկ իրենց ճաշատեսակներն են նկարում և հրապարակում, որում վատ բան չկա:

Մանրամասն` Life.panorama.am

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan