Շուշիից հետո Ստեփանակերտն էր. Փաշինյանի խոստովանությունը
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշիի անկումից հետո ստիպված են եղել ստորագրել եռակողմ թուղթը, քանի որ վտանգի տակ էր Ստեփանակերտը։
«Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Արցախի Մարտունու վրա, իսկ հետո շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքերով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն է եղել։