Շուտով ականատես կլինենք պաշտոնյաների «սահմանային սելֆիներին»
Հայաստանի պաշտոնյաները իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ լարվեց, և, ի տարբերություն հրադադարի ռեժիլյի խախտման նախորդ դեպքերի, այս անգամ ադրբեջանական կողմը օգտագործել էր հրետանային, խոշոր տրամաչափի գնդացրային տեսակի զինատեսակներ, ինչպես նաև՝ նռնականետներ: Բարեբախտաբար հայկական կողմը զոհեր և վիրավորներ չի ունեցել:
Անցած տարի, երբ հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց, Հայաստանի պաշտոնյաները սկսեցին մեկը մյուսի ետևից այցելել սահման և զինվորական շորերով «սելֆիներ» (ինքնանկար) անել: Ուստի կարելի է ակնկալել, որ առաջիկա օրերին մենք նորից ականատես կլինենք պաշտոնյաների «սահմանային սելֆիներին»: Բայց քանի դեռ վտանգը մեծ է, սելֆիներն ուշանում են. նրանք իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։