Շուտով պետությունը կստանձնի «Նաիրիտի» օրինական տնօրինումը. Երվանդ Զախարյան
Մոտ ժամանակներս Կառավարությունը կստանձնի «Նաիրիտ» գործարանի ակտիվների օրինական տնօրինումը։ Այս մասին այսօր խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նրա խոսքով՝ գործարանի հիմնական վարկատու ԱՊՀ Միջպետական բանկի հետ երկար բանակցությունները հանգեցրել են նրան, որ բանկը համաձայնվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության հրաժարվել գործարանից չգանձած դեբիտորական պարտավորություններից։ «Շուտով մենք կարող ենք օրինական կերպով ստանձնել գործարանի ակտիվների 90 տոկոսի տնօրինումը»,- հավելեց նախարարը։
